Գագիկ Ծառուկյանը նպաստում է միջպետական կապերի խորացմանը

458

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալալանի հրավերով եռօրյա այցով Լոնդնում էր գտնվում Գագիկ Ծառուկյանը:
Այցի նշանակությունը դժվար է գերագնահատել: Հասկանալի է, որ խոսքը աշխարհի ամենազարգացած ու կայացած երկրներից մեկի մասին է, որը համարվում է ժողովրդավարության օրրան: Հասկանալի է, որ եվրոական զարգացման ուղին բռնած Հայաստանի համար կարևոր է ոչ միայն եվրոպական երկրների հետ միջետական հարաբերությունների հաստատումը, այլ նաև Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի գործընկերությունն ու սերտ հարաբերությունները Եվրոպայի հայտնի ու կայացած կուսակցությունների հետ:
Հենց նման կարևոր համագործակցության խորացմանն էր ուղղված Գագիկ Ծառուկյանի այցը Լոնդոն: Հայտնի է, որ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գործընկերը, և այս այցը էլ ավելի խորացնելու է երկու քաղաքական ուժերի միջև առկա համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Մարտին Քալանանը Հայաստանում էր խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ,ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել էր Հայաստան և անձամբ տեսել այն լայն հասարակական աջակցությունը, որն ուներ Գագիկ Ծառուկյյանը:
Ծառուկյանի պատասխան այցը Լոնդոն անցել է բավականին հագեցած: Կայացել են մի շարք կարևոր հանդիպումենր Մեծ Բրիտանիայաի Լորդերի պալատի ներկայացուցիչների, նախարարների, Համայնքների պալատի անդամների հետ, հայտնի քաղաքական գործիչների հետ, այնուհետև ԲՀԿ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

Իր հերթին Գագիկ Ծառուկյանը պատասխան հրավերով
Հայաստան է հրավիրել միջազգային գործընկերներին, ինչին ի պատասխան Մեծ Բրիտանիայի Համայանքերի պալատի փոխխոսնակ Էլեոնոր Ֆուլթորն Լենինգը խոստացել է անպայման այցելել Հայաստան:
Այս ամենը, Գագիկ Ծառուկյանի ջանքերով, անշուշտ նպաստելու է երկու քաղաքական ուժերի միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը, որը Հայաստանի համար կարևորարգույն նշանակություն ունի:
Այսպիսով Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ ոչ միայն բազմաթիվ խնդիրներ է լուծում Հայաստանում, նպաստում մի շարք ոլորտների կայացմանն ու զարգացմանը, այլ նաև լրջագույն ներդրում է ունենում Հայաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Միանշանակ այս այցը էլ ավելի է խորացնելու Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև եղած միջպետական հարաբերությունները:
Հասկանալի է, որ լինելով հայտնի բարեգործ ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև Սփյուռքում, Ծառուկյանը չէր կարող չհանդիպել նաև Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, որի ժամանակ լուծում է տրվել Լոնդոնի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրների: Ինչպես իրենց խոսքում հետագայում նշեցին Լոնդոնում բնակվող հայերը, Գագիկ Ծառուկյանի գործունեությունը նրանց բոլորի մոտ հույսեր և Հայրենիք վերադառնալու ցանկություն է արթնացնում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ