Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, իսկ եվրոն թռիչքաձեւ աճ է ունեցել

458

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 28-ին, կազմել է 480.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.78 դրամ (աճել է 5.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.73 դրամ (աճել է 3.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.07 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 257.34 դրամ, ոսկի՝ 19,301.18 դրամ, պլատին՝ 14,210.78 դրամ։

Հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ