Ստոր սուտ. Արմեն Մկրտչյանը պաշտոնից հեռացել է բացառապես ընտանեկան պատճառներից ելնելով

531

Հաճախ է հանդիպում, որ մեր լրատվականները փնտրում են սկանդալներ ու ինտրիգներ այնտեղ, որտեղ դրանք չկան` ուռճացնելով երևույթները ու չափազանցված ներկայացնելով դրանք: Ավելի հաճախ է պատահում նաև, որ նրանք դիմում են լրատվության համար անընդունելի համարվող ստին: Այդպիսի ստախոս հռչակված կայքերը հիմնականում ինչ-ինչ նպատակներ են ստի հորինման ակունքներում դնում, իսկ այդ նպատակը հիմնականում լինում է որևէ մեկի վարկավեկելու փոքրոգի գործը: Ահավասիկ այսօր էլեկտրոյանին կայքերից մեկում տեղադրվել է մի հոդված, որում ասվում է, թե Արմեն Մկրտչյանը, ով Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Կայքը նշում է, որ նա հեռացել է ըմբշամարտի հավաքականից, քանի որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի տվել խոստացածը: Թե ինչու է կայքը վեր հանում մի դեպք, որը բացառապես սկանդալային չի ու այդպիսին դառնալու անգամ մինիմալ հավակնություններ չունի, կարելի է ենթադրել: Սակայն գլխավոր հարցն այստեղ այն է, որ Արմեն Մկրտչյանը իսկապես պաշտոնից հրաժարվել է իր իսկ կամքով` իր իսկ դիմումի համաձայն: Դիմումը ներկայացվել է է Օլիմպիական կոմիտե ու ժողովի ժամանակ ընթերցվել է կոմիտեյի քարտուղար Արայիկ Բաղդատյանի կողմից: Վերջինս նշել է, որ Արայիկ Մկրտչյանը հեռանում է ընտանեկան որոշկի խնդիրներից ելնելով, որոնք կապված են նրա մասնավորապես հարազատներից մեկի առողջականի հետ: Չխախտելով էթիկայի կանոնները և զերծ մնալով Արայիկ Մկրտչյանի անձնական տիրույթ ներխուժելուց ու նրա ընտանիքի համար ցավոտ հարցերը հանրայնացնելուց` մենք ևս կշրջանցենք մանրամասները, թե ում և ինչ հիվանդության մասին է խոսքը:
Ու հիմա, այս անհիմն ու ճղճիմ նյութը ընթերցելով, միայն զարմանալ կարելի է, որ վերոնշյալ այսօրինակ կայքերը ինչպես ոչնչի առաջ չեն կանգնում: Անգամ չեն հարգում մարդկանց նեղ անձնական , առողջական փաստացի խնդիրները և դրանք այլ լույսի տակ են ներկայացնում:
Այս ամենից հետո պարզապես մնում է արձանագրել փաստը, որ Արայիկ Մկրտչյանի` պաշտոնից հեռանալու այլ դրդապատճառի առկայությունը և դրա մասին գրված նյութը պարզապես ստոր սուտ է ու ոչինչ ավելին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ