Անդրադարձ ՀՀ խորհրդարանական ընտրություններին՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում

143

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում այսօր անցկացվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ: Հայկական պատվիրակությունից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանը, Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Ռուստամյանը: Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:

Նշենք, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլը և Շտեֆան Շեննախը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են համարել: Մինչդեռ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ չնայած 4+4+4 ձևաչափով աշխատել են Ընտրական օրենսգրքի բարելավման շուրջ, սակայն չի կիսում լավատեսությունը ողջ ընտրական գործընթացի հանդեպ, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ գլխավոր հարցն այն է, որ քաղաքական վստահությունը ընտրությունների հանդեպ մնում է չլուծված. պատճառը ռեյտինգային ընտրակարգն է:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նիստին ինքը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից նախաձեռնում է քննարկումներ Ընտրական օրենսգրքի՝ վարկանիշային մոդելը վերանայելու ուղղությամբ, քանի որ այդ մոդելը չլուծեց ի սկզբանե դրված վստահության խնդիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/06/29/894623/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ