Արմեն Մկրտչյանի հերքումը. «Ես ոչ մի խնդիր չունեմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ»

280

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր արդեն անդրադարձել է համացանցում տեղ գտած ոչ հավաստի լուրերին: Այժմ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանի տեսաուղերձը, որտեղ նա ՓԱՍՏՈՒՄ է, որ ոչ մի խնդիր չունի ո՛չ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ էլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

«Ես գնացել եմ իմ աղջկա առողջական խնդիրների պատճառով, երբ նրա առողջական խնդիրները կարգավորվեն, հուսով եմ կվերադառնամ»,-տեսաուղերձում նշում է Արմեն Մկրտչյանը, հորդորելով իր անունը անտեղի չշահարկել:
Ստորև ներկայացնում ենք տեսաուղերձը.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ