ԱՄՆ-ում լիցքավորվող սփիներների ինքնաբռնկման դեպքեր են արձանագրվել

219

ԱՄՆ-ի Միչիգան և Ալաբամա նահանգներում արձանագրվել են մարտկոցով հագեցած սփիներների ինքնաբռնկման դեպքեր: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպերից մեկը տեղի է ունեցել մայիսին՝ Միչիգանի Ֆենտոն քաղաքում: Ապրանքը գնած Միշել Քարի խոսքով՝ սփիները բռնկվել է լիցքավորման ժամանակ: Կինը համոզմունք է հայտնել, որ լիցքավորման սարքը եղել է պատշաճ վիճակում:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել հունիսին՝ Ալաբամայում. Քիմբերլի Ալամսը պատմել է, որ իր սփիները նույնպես հրկիզվել է լիցքավորման պահին և վառել գորգի մի հատվածը: Նա փորձել է կապվել խաղալիքն արտադրողի հետ, սակայն տուփի վրա եղել է միայն «Պատրաստված է Չինաստանում» գրությունը: Արդյունքում կինը տեղի ունեցածի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովին:

Կազմակերպության ներկայացուցիչներն իրենց հերթին ասել են, որ լիցքավորման ժամանակ սպառողները պետք է հետևեն սարքերին:

«Երբեք մի լիցքավորեք սարքերը գիշերը, երբ քնած եք: Միշտ հետևեք արտադրողների ցուցումներին և օգտագործեք օրիգինալ լիցքավորման սարքը», – ասվում է հանձնաժողովի ուղերձում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ