Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է հեղափոխություն անել ավագ դպրոցներում

203

Ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլև հեղափոխական փոփոխությունների կարիք ունենք, 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ԿԳ նախարարին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այդ դպրոցները պիտի չլինեն, դրանք պիտի վերափոխենք, որտովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպորցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ», – ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև մտահոգություն հայտնեց գիտական համակարգի վերաբերյալ՝ պնդելով, որ համակարգը «դեդավշինա» է սկսվել:

«Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն զբաղվել գործունեությամբ, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանա, որ «դեդավշինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա», – շարունակեց պատգամավորը՝ հավելելվ, որ այն ռեկտորները, ովքեր հաճո են իշխանություններին, մնում են իրենց պաշտոններում, իսկ ովքեր ոչ, թոշակի են ուղարկվում:

Նախարարը նշեց, որ հանրապետությունում 103 ավագ դպրոց կա և խնդիրներն բազմաթիվ են՝ սկսած շենքային պայմաններից մինչև հոսքյաին ուսուցման կազմակերպում:

Խոսելով բուհերի մասին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ ինքը երեք շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին տեղեկանալու համար, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները:

«Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն գիտական, այլև՝ վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի, կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինեն: Երկրորդը՝ խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 պրոռեկտոր ունենա», –  ընդգծեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ