Ստիպված ենք ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ. Նաիրա Զոհրաբյան

318

Կառավարությունը չի կարողանում հստակ ձեւակերպել Սեւանա լճի խնդիրը եւ հենց այդ պատճառով էլ առաջանում են տարբեր խնդիրներ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային Ժողովում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բնապահպանները վստահ են, որ սա բացարձակապես չի լուծում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու խնդիրը: Հստակ ձեւակերպեք խնդիրը, որպեսզի խորհրդարանը որոշի, թե ինչպես է խնդիրը լուծելու: Խորհրդարանի, լսարանի հետ պետք է անկեղծ լինել, պետք է հստակ ներկայացնել , պետք է ասել, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ, պետք է  ասել, որ այո՛, դրված է գյուղացիական տնտեսությունները փրկելու հարցը, սակայն, կառավարությունը ոլոր-մոլոր ճանապարհներով ինչ-որ ձեւակերպումներ է անում անընդհատ: Ընտրությունը վատի եւ վատթարագույնի միջեւ է՝ կամ գյուղացիներին ջրից զրկում ենք, կամ տալիս ենք մարդկանց ոռոգման ջուրը, որը կարող է էկո խնդիրներ առաջացնել»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ