Եթե գյուղացուն ջուր չտանք՝ չի հասկանալու, ասելու է՝ երկրից գնում եմ. Միքայել Մելքումյան

244

Գյուղացու՝ ոռոգման ջուր չունենալն ու Սեւանի ջրի մակարդակի պահպանման հարցն տարբեր խնդիրներ են: Այս մասին Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 4-ին,  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքւոմյանը:

« Թե ինչու գյուղացին այսօր ջուր չունի՝ այլ հարց է, Սեւանի ջրի մակարդակի պահպանման հարցն էլ այլ հարց է: Հիմա, եթե գյուղացուն ջուր չտանք՝ չի հասկանալու: Ենթադրենք, գյուղացին դուրս եկավ, մայրուղիները փակեց եւ ասեց, որ մեր ապրուստը պայմանավորված է մեր բերքով եւ, եթե մենք ջուր չենք ստանում՝ պրոբլեմ ա ու ես թողնում, էս երկրից գնում եմ: Դրա համար պետք չէ Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու,  էկո համակարգը վերականգնելու խնդիրը  եւ գյուղացու՝ ոռոգման ջուր չունենալու հարցը մի հարության մեջ դիտարակել, դրանք տարբեր խնդիրներ են»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ պետք  է հստակ ասվի՝ արդյոք իրատեսական է Սեւանի մակարդակի բարձրացումը, ներկայացվեն էլեկտրաէներգիայի արտադրման խնդիրները, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան  հստակ պատկերացում կազմել խնդրի վեաբերյալ եւ ճիշտ որոշում կայացնել:

Նշենք, որ կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ