Անիմաստ /շուխուր/ ոչնչից

163

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ինչի արդյունքում էլ 53 կողմ, 1 ձեռնպահ և 22 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվեց: Լրատվական դաշտը մասնավորապես Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքը սակայն, ակտիվորեն տարածում էր մի անիրական վարկած, ինչը Փաշինյանը ԱԺ-ում վարման կարգով ելույթի ժամանակ հորդորել էր ընդդիմադիր պատգամավորներին չմասնակցել քվեարկությանը, որի արդյունքում ըստ Փաշինյանի քվորում չապահովելու պարագայում բյուջեի կատարողականը չէր ընդունվի: Պարզ մաթեմատիկական հաշվարկներով արդեն իսկ պարզ է դառնում, որ Փաշինյանն ամենայն հավանականությամբ սխալվել էր իր հաշվարկների մեջ, քանի որ դահլիճում գտնվող իշխանական կոլաիցիայի անդամների քանակը՝54, լիովին բավական էր, որպեսզի հաշվետվությունը ընդունվեր, անկախ նրանից Ծառուկյան դաշինքը կմասնակցեր քվեարկությանը թե ոչ, իսկ նրանք մասնակցեցին և դեմ քվեարկեցին, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվում և ինչպես դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, Փաշինյանի հայտարարությունը իրականության հետ աղերս չունի:
Այսքանից հետո, թե որքանով է նպատակահարմար խորհրդարանում ընդդիմադիր համարվող ԵԼՔ խմբացության մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվականի այս ժողովրդական լեզվով ասած անիմաստ /շուխուրի/ տարածումը, չէ որ այս պարագայում տվյալ արհեստական թեման առաջինը հենց վնասում է ընդդիմադիր ճակատի միասնական լինելու գաղափարին, միթե՞ դրան են ձգտում, կարծում ենք ոչ, սակայն ներկա պահին նրանց կողմից այս թեմային շարունակություն տալը, միայն դրան է նպաստում՝ ընդդիմադիր ճակատի ոչ միասնական հանդես գալու պատրաստակամությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ