Ճահիճն ընկած օդանավի օդաչուին կոկորդիլոսը կերել է

607

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Cessna 152 կործանված օդանավի օդաչուին կերել է ալիգատորը, հայտնում է Daily Mail-ը։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով, ընկած օդանավը գտել են էվերգլեյդս ճահճուտում հուլիսի 6-ին։ Օդանավի բեկորները ու օդաչուի մարմինը խժռող կոկորդիլոսին նկատել էին WPLG հեռուստաալիքի աշխատողները, որոնք այդ պահին ուղղաթիռով թռչում էին տեղանքի վրայով։

Cessna 152 գրանցված է եղել տեղական Air Christian Inc. ընկերությունում, որի սեփականատեր Ռոբերտ Դինըհայտնել է, որ զոհված օդաչուն շաբաթ երեկոյան չթույլատրված թռիչք է իրականացրել ու դրանից հետո այլեւս չի վերադարձել։ Ենթադրաբար մթության մեջ կորցրել է կողմնորոշումն ու ջախջախվել է։

Պարբերականը նաեւ նշում է, որ օդաչուի անձը անհայտ է։ Սակայն WPLG –ը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ նա եղել է օդաչուական դպրոցի ուսանող Մարկ Ուկաերեն։ Նրա հարեւան Պատրիկ Շեդրակը հայտնել էր, որ կասկածել էր, որ ինչ-որ վատ բան է պատահել այն բանից հետո, երբ Ուկաերեն չի հայտնվել կիրակնօրյա պատարագին, որին միշտ ներկա էր գտնվում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ