Համացանցում հայտնվել են «Գահերի խաղերի» յոթերորդ եթերաշրջանի երեք դրվագների սյուժեները

273

Զգուշացիր սփոյլեր: Սերիալի երկրպագուներն ավելի լավ է չկարդան: Այսպես, հուլիսի 16-ին մեկարկում է «Գահերի խաղի» նոր՝ յոթերորդ երթերաշրջանը:

Սերիալի հեղինակները երկրպագուներին հաճելի անակնկալներ են մատուցում մերթ պաստառների, մերթ դերասաննրի ֆոտոշարքերի տեսքով, իսկ HBO հեռուստաալիքը ներկայացրել է առաջիկա եթերաշրջանի երեք սերիաների սյուժեները:

Dragonstone («Վիշապի քար») կոչվող առաջին դրվագում Ջոն Սնոուն կզբաղվի Հյուսիսի պաշտպանությամբ: Սերսեա Լանիսթերը կփորձի հավասարեցնել հնարավորությունները, իսկ Դեյեներիս Թարգարիենը տուն կվերադառնա:

Երկրորդ՝ Stormborn դրվագում («Փոթորկածին») Դեյեներիսը կհյուրընկալի անսպասելի հյուրի, Ջոն Սնոուի ջոկատում նրա դեմ ապստամբություն կբարձրանա, իսկ Թիրիոն Լանիսթերը Վեստերոսը գրավելու ծրագրեր կկազմի:

Երրորդ՝ The Queen’s Justice («Թագուհու արդարությունը») էպիզոդը կպատմի Դեյեներիսի դատի մասին, Սերսեյան կվերադարձնի նվերը, իսկ Ջեյմե Լանիսթերը կսովորի իր սխալների վրա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ