Արցախը ո՛չ Քոչարյանն է, ո՛չ էլ Սարգսյանը

251

Արցախի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ըստ էության հրաժարվում են խոսել ԼՂՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ ասելով, թե ամեն բան որոշվում է Երևանում: Նրանց գնահատականը, դժբախտաբար, մոտ է իրականությանը, և, օրինակ, կասկած չկա, որ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի երրորդ առաջադրման հարցը որոշվել է Երևանում՝ Սերժ Սարգսյանի մակարդակով:

Այս հանգամանքը կասկածի տակ է դնում ԼՂՀ-ի սեփական քաղաքականությունն ունենալու իրավունքը և առհասարակ հեղինակազրկում է հայկական երկրորդ հանրապետության քաղաքական համակարգը, իշխանություններին:

Հայաստանի և Արցախի մեկ համակարգի մաս լինելը, ընդհանուր հայրենիք լինելու գաղափարը չպետք է հանգեցներ ԼՂՀ-ում պետական և քաղաքական կյանքի դեգրադացիային: Հատկապես ներքին քաղաքականության, հայկական ընդհանուր օրակարգի ձևավորման և ԼՂ խնդրի կարգավորման հարցերում Արցախի իշխանությունը և հասարակությունը պետք է ունենան ընդգծված սուբյեկտայնություն, սեփական տեսակետ, այն առաջ տանելու կամք և վճռականություն:

Առավել մանրամասն՝ http://www.1in.am/2172092.html

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ