Գյուղում շնագայլը հարձակվել է ամուսինների վրա. կնոջը արդեն հիվանդանոցից տուն են բերել

458

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում մեկ շաբաթ առաջ առավոտյան շնագայլը հարձակվել էր ամուսինների վրա։

NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ իրենց մոտ առաջին անգամ է նման դեպք լինում, մեկ տարի առաջ նման դեպք Բերդավանում էր եղել։

«Մենք դրանց չախկալ ենք ասում, վախկոտ կենդանիներ են, ձորից գյուղ են մտնում»,– ասաց Սերյոժա Ալեքսանյանը: Նրա խոսքով, ամուսինների տունը ձորին մոտ է եղել, եւ շնագայլը ձորից հեշտությամբ տան մոտ է հասել, կնոջը կծել եւ փոքր–ինչ հեռացել, այնուհետեւ ճանապարհին հանդիպել է տուն վերադարձող ամուսնուն, հարձակվել, բայց վնասել չի կարողացել եւ փախել է։ Կնոջը Նոյեմբերյանի հիվանդանոց են տեղափոխել, հիմա տանն է, վիճակը լավ է։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ