Գյումրեցին ասում է՝ Մուկուչյանին ի՞նչ վատություն ենք արել, որ Բալասանյանին կարգել է քաղաքապետ. Վարդեւան Գրիգորյան

426

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 10-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյոք բոնուսային համակարգում փոփոխություններ սպասվում են:

«Գյումրիի ավագանու ընտրություններից հետո գյումրեցիներն ասում են՝ պարոն Մուկուչյան, ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ մեր 66 տոկոս ձայներն անտեսեցիք եւ 34 տոկոս ձայն ունեցող Սամվել Բալասանյանին կարգեցիք քաղաքապետ: Չեք կարծո՞ւմ, որ օրենքում պետք է փոփոխություններ արվեն»,- խորհրդարանում Մուկուչյանին դիմեց Վարդեւան Գրիգորյանը, որն ի դեպ Գյումրիի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն էր:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ կարգելու որեւէ խնդիր չկա, բոնուսային համակարգն է այդպիսին եւ բազմաթիվ երկրներ են այն օգտագործում իրենց պրակտիկայում:

Հիշեցնենք, որ Գյումրիում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն բոնուս էր հատկացվել «Բալասանյան» դաշինքին, որին սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը: Հետեւաբար դաշինքը ստացել էր քաղաքի ավագանու 33 մանդատներից 17-ը (50 տոկոսից ավելի), թեև ընտրություններում դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 34 տոկոսը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ