Թուրքիայում զինվորը կրակ է բացել քնած ծառայակիցների վրա, այնուհետ ինքնասպան եղել

258

Թուրքիայի Մանիսա նահանգում շարքային զինվորի հուսահատ քայլը ցնցել է ամբողջ երկիրը, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Զինվորն ինքնաձիգով կրակ է բացել քնած ծառայակիցների վրա, որից հետո ինքնասպան է եղել։ Ծանր վիրավորում ստացած զինվորներից երեքը մահացել են հիվանդանոցում։

Առայժմ հայտնի չեն ինքնասպան եղած զինվորի՝ նման քայլի դիմելու դրդապատճառները, հարուցվել է քրեական գործ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ, դեպքը գտնվում է մամուլի լուսաբանման պետական արգելքի տակ։

Ընդդիմադիր մամուլը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ հենց Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր: Այնուհետև հայտնի էր դարձել ևս 87 զինվորի հոսպիտալացման մասին։ Զինվորները լրատվամիջոցներին բողոքել էին, որ իրենց ծեծում են, հրամցնում աղբը նետելու ենթակա սնունդ և սպառնում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ