Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

613

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի, Համբարձում Կարապետի Հարությունյանի և Վահե Գագիկի Բադալյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

«Նրանցից 2-ի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, 3-րդ զինծառայողի վիճակը նորմալ է»,- մանրամասնեց Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ զինծառայողներից մեկը գլխի շրջանում է վիրավորում ստացել, վիճակը  հոսպիտալ տեղափոխելուց հետո գնահատվում էր ծայրահեղ  ծանր: 3-րդ զինծառայողը ոտքի շրջանում էր վիրավորում ստացել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ