Երկրից բացակայելը մթագնել է Սանասարյանի հիշողությունը

255

Այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը և ասել, որ «Ծառուկյան» դաշինքի հետ դա չի պատկերացնում, քանի որ հնարավոր չէ հույս դնել այն մարդկանց վրա, որ դուրս կգան ռեժիմի դեմ և ինչ-որ բան կփոխեն:
Հասկանալի է, որ երկրից բացակայելը երևի մթագնել է Սանասարյան Դավիթի հիշողությունը, ուստի մենք կփորձենք մի փոքր թարմացնել այն: Ընդամենը 2 տարի առաջ «Ժառանգությունը» ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի սերտ համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ Եռյակի շրջանակներում և այն ժամանակ «Ժառանգության» անդամները բոլորովին այլ երգեր էին երգում: Այժմ ժամանակները փոխվել են, շատերը արագ մոռացել են ոչ վաղ անցյալը և հիմա այլ երգեր են երգում, բայց հին երգերը չեն մոռացվել:
Դավիթ Սանասարյանը անշուշտ ինքն էլ գիտի ու հիշում է ամեն ինչ, հիշում է, թե ինչպես էր ժամանակին նույն «Ժառանգությունը» «հույսեր դնում» բացառապես Ծառուկյանի վրա, բայց այժմ գիտակցաբար ստում է: Սակայն ստեր խոսալու փոխարեն Դավիթը լավ կաներ նախ փորձեր հասկանալ, թե ինչու Ժառանգությունից այսօր մնացել է «Ժ» տառը, բոլոր հայտնի գործիչները լքել են այդ կուսակցությունը, իսկ կուսակցության հետևորդների թիվը հարյուրավոր անգամներ կրճատվել է:
Սրա մասին է, որ այսօր պետք է խոսի ու հասկանա Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև հասկանա, թե ինչու այսօր հենց իր հարազատ կուսակցության վրա ոչ ոք հույս չի դնում:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ