Արարատի մարզում մասնատված դի է հայտնաբերվել

462

Արարատի մարզի Արևշատ գյուղում տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին.«Ահազանգ է ստացվել, որ Արևշատի ջրատարի մոտակայքում հայտնաբերել են մարդու մարմնի գոտկատեղից ներքևի հատված»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումը.« Նշված գյուղի ջրատար խողովակների մոտ՝ դաշտերի մեջ հայտնաբերվել է տղամարդու գոտկատեղից ներքևի հատված: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»:

Արևշատ համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դին նկատել են բնակիչները ու դիմել իրավապահներին:

« Գիտեմ, որ մեր համայնքի բնակիչ չէ, ենթադրում եմ, որ քաղաքացին ընկել է ջրատարը, այդ պատճառով էլ դին մասնատված է»,-ասաց համայնքապետը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ