Լևոն Մկրտչյանը սփյուռքի ուսուցիչներին առաջարկեց ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա

128

Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին առաջարկեց միավորվել և ստեղծել սփյուռքահայ ուսուցիչների ասոցիացիա: Հուլիսի 17-ին ծրագրի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը նախարարը նախ ուսուցիչներին ներկայացրեց Հայաստանի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, լսեց նաև նրանց առաջարկներն ու դիտարկումները:

«Յուրաքանչյուր ամառ մենք կազմակերպում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:Տարեցտարի աշխարհագրությունն ընդլայնվում է: Ծրագիրը բավականին հեռանկարային է: Շատ կարևոր է հատկապես, որ մենք կարողանանք գտնել բանաձև՝ ճիշտ ուղղու վրա դնել համայնքային այն դպրոցներին, որոնք աշխատում են կիրակնօրյա ռեժիմով»,-ասաց ԿԳ նախարարը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր համայնք յուրահատուկ է, եթե Ռուսաստանում աշխատում են այնտեղ գնացած երկրորդ սերնդի հայերի հետ, ապա Հարավային Ամերիկայում 4-րդ և 5-րդ սերնդի երեխաների հետ են աշխատում ուսուցիչները: Եթե Միջին Արևելքում կան որոշակի ավանդույթներ, ապա Ռուսաստանում չկան: «Այդ պատճառով ճիշտ չի լինի կազմել սփյուռքահայ ուսուցիչների մեկ միասնական ընդհանուր ծրագիր: Պետք է կարողանանք յուրաքանչյուր համայնքի խնդրի լուծում տալ անհատապես: Օրինակ՝ պետք է կարողանանք հայերենը գոնե իբրև օտար լեզու դասավանդել Հարավային Ամերիկայի երկրներում»,-ասաց Լևոն Մկրտչյանը:

Մանրամասն՝ http://www.1in.am/2175963.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ