9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

852

Ձկան յուղն ամենակարևոր ու օգտակար մթերքներից է: Այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անչափ կարևոր են օրգանների արդյունավետ աշխատանքի համար:

Ձկան յուղը ստացվում է ճարպոտ ձկնատեսակներից, իսկ երբեմն էլ ձկան լյարդից: Առհասարակ շաբաթական երկու անգամ ձկան յուղ օգտագործելը շատ առողջարար է և օգնում է պայքարել բազմաթիվ հիվանդությունների դեմ: Ընդ որում՝ ձուկ չօգտագործելու դեպքում ձկան յուղը կարելի է ստանալ նաև հավելումների տեսքով, ինչը կօգնի հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ օմեգա-3 ճարպաթթուներով:

Հարկ է հիշել, որ ձկան յուղում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները տարբերվում են բուսական ծագում ունեցող օմեգա-3 ճարպաթթուներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձկան յուղի ամենաառողջարար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն:

1.      Սրտամկանի առողջություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարբերաբար ձուկ ուտող մարդիկ շատ ավելի հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններից:

2.      Գլխուղեղի առողջություն

Գլխուղեղի 60%-ը ճարպեր են՝ այդ թվում նաև օմեգա-3 ճարպաթթուներ, ինչը նշանակում է, որ ձկան յուղն անչափ կարևոր է գլխուղեղի ճիշտ աշխատանքի համար: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկան յուղն օգնում է պայքարել հոգեկան խանգարումների դեմ:

3.      Ազատում է ավելորդ քաշից

Ճարպակալումը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ձկան ճարպն օգնում է ազատվել ավելորդ քաշից և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի գործոնները: Բացի այդ, այն օգնում է ձեռք բերել ավելի նրբագեղ ու սլացիկ կազմվածք:

4.      Նվազեցնում է բորբոքումները

Ձկան յուղն օգնում է նվազեցնել այտուցվածությունն ու բուժել բորբոքային հիվանդությունները: Բացի այդ, ձկան յուղը մեղմում է հոդացավերը և օգնում է նվազեցնել դեղամիջոցների անհրաժեշտությունը ռևմատոիդ արթրիտի դեպքում:

5.      Բարելավում է մաշկի վիճակը

Մաշկը մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանն է, որը մեծ քանակությամբ օմեգա-3 է պարունակում: Սա նշանակում է, որ մաշկի որոշ հիվանդություններ կարելի է բուժել՝ պարզապես ձկան յուղ կամ ճարպոտ ձուկ օգտագործելով:

6.      Նվազեցնում է լյարդում կուտակված ճարպը

Ձկան յուղը նպաստում է լյարդի արդյունավետ աշխատանքին, նվազեցնում է այտուցվածությունն ու լյարդում կուտակված ճարպի քանակությունը:

7.      Օգնում է ազատվել դեպրեսիաներից ու սթրեսից

Սթրեսներից ու դեպրեսիաներից տառապող մարդկանց օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների մակարդակն ավելի ցածր է լինում և հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ընդունելն օգնում է հաղթահարել դեպրեսիան ու նվազեցնել սթրեսի բացասական հետևանքները:

8.      Մտավոր կարողությունների բարելավում

Տարիքի հետ գլխուղեղի ակտիվությունը նույնպես նվազում է, սակայն ճարպոտ ձուկն օգնում է դանդաղեցնել գլխուղեղի ծերացման գործընթացն ու նվազեցնել հիշողության կորստի հավանականությունը:

9.      Ոսկորների առողջություն

Տարիների ընթացքում ոսկորները կորցնում են օգտակար հանքանյութերը, իսկ կոտրվածքների հավանականությունը մեծանում է: Սա նպաստում է նաև այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին են օստեոպորոզն ու օստեոարթրիտը: Սակայն ոսկորներն ամրապնդելու և կոտրվածքների հավանականությունը նվազեցնելու համար պարզապես կարելի է պարբերաբար ճարպոտ ձուկ ուտել և ձկան յուղ ընդունել:

Նյութի աղբյուրը՝ natureba.net

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ