Գորիսում շենքի 4-րդ հարկից 5-ամյա երեխա է ընկել. նա տեղափոխվել է Երևան

477

Գորիսում 5-ամյա երեխան ընկել է իրենց տան պատուհանից:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը հուլիսի 15-ին՝ ժամը 16:15-ին « Գորիս» ԲԿ-ից հաղորդում ստացել է:

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի՝ 2012 թվականին ծնված տղա երեխա՝ մարմնական վնասվածքներով»,-ասաց Ջանոյանը:

Նա հայտնեց, որ պարզվել է, որ երեխան չորրորդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Tert.am-ի հետ զրույցում « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ 5-ամյա երեխան «Գորիս» ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

«Երեխայի վիճակը կայուն է, նա գանգուղեղային տրավմա է ստացել և երիկամների վնասվածք ունի»,-ասաց նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ