Էստոնիայում 8-ամյա Իզաբելա Աբգարյանին խլել են ընտանիքից՝ չվերանորոգված բնակարանի ու ծխախոտի հոտի պատճառով

754

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան ստուգում է Էստոնիայում ՌԴ քաղաքացիներ Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից 8-ամյա դստերը խլելու վերաբերյալ տեղեկությունը:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կուզնեցովան մանրամասնել է, որ ներկայում իրենք կապի մեջ են դեսպանատան հետ ու մոտ ժամանակները կուղարկեն համապատասխան դիմումները:

Լիազորն ընդգծել է, որ հետագա քայլերը ձեռնարկվելու են՝ ընտանիքի շահերի շրջանակում:

Փոքրիկ Իզաբելա Աբգրայանին ընտանիքից խլելու մասին հայտնել է փաստաբան Վիոլետա Վոլկովան, որի պնդմամբ՝ հորն ու մորը թույլատրվում է երկու օրը մեկ 15 րոպեով հանդիպել դստերը:

Փաստաբանը պատմել է, որ երեխային խլելու համար որպես պաշտոնական պատճառ է բերվել բնակարանի վաղուց վերանորոգված չլինելը: Բացի այդ,  ժամանակավոր խնամակալության մարմինների ներկայացուցիչները նշել են, որ բնակարանում ծխախոտի հոտ կա:

Հայտնի է, որ Տալինում բնակվող ընտանիքը պատրաստվում էր ՌԴ վերադառնալ, բայց մեկնումից 3 օր առաջ աղջկան խլել են:

Անատոլի Աբգարյանն իր հերթին պատմել է, որ սոցիալական ծառայության աշխատողներն ի սկզբանե խոստացել էին մինչև օգոստոսի 1-ը չանհանգստացնել իրենց, որպեսզի ինքն ու կինը կարողանան բնակարանը կարգի բերել: Սակայն հուլիսի 11-ին սոցծառայողները ոստիկանների ուղեկցությամբ եկել են իր դստեր հետևից:

Դրանից 3 օր հետո առանց ծնողների իմացության տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում վճռվել է մինչև հոկտեմբերի 29-ը երեխային չհանձնել ընտանիքին:

Ղազարյանի խոսքով՝ ինքն ու կինը ֆիզիկապես սահմանափակ կարողություններով մարդիկ են, ունեն ֆինանսական խնդիրներ ու չեն կարող իրենց թույլ տալ բնակարանի ամբողջական վերանորոգում: Նա նաև մանրամասնել է, որ ինքն ու կինը հազվադեպ են ծխում, և դա անում են միայն երեխայի բացակայության դեպքում:

Հայրը նշել է, որ  սոցիալական ծառայության աշխատողները երբեք խնդիրներ չեն ունեցել իրենց հետո: Բայց աշխատողները փոխվել են ու նորեկները հանդես են եկել առարկություններով:

Նրանք ընտանիքին այցելել են շատ անհարմար պահի, երբ վերանորոգում անող Ղազարյանը դեռևս չէր հասցրել դուրս տանել փոխված հին պատուհանները:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի քաղաքացիներից արտասահմանում խլում են երեխաներին: Նմանտիպ մի քանի դեպք է տեղի ունեցել Ֆինլանդիայում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ