Զորամասի մոտ կախված հայտնաբերված զինծառայողը Վանաձորի բնակիչ էր, մեկ տարվա ծառայող

286

ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում, այսօր՝ հուլիսի 23-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանը Վանաձորի բնակիչ է, 1 տարի 10 օրվա ծառայող:

NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացած հայտնաբերված զինծառայողը բնակվելիս է եղել ծնողների եւ իրենից փոքր քրոջ հետ: Արդյոք տեղի ունեցածն ինքնասպանություն է, եւ եթե այո, ապա թե ինչն է եղել զինծառայողի՝ նման ծայրահեղ քայլին դիմելու պատճառը՝ հայտնի չէ: Զինծառայողին ճանաչողները զինվորին ու ընտանիքին բնորոշում են որպես աշխատասեր ու բոլորի կողմից սիրված մարդիկ:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ