Ամենաարագը սպառվեց զինվորի պատրաստած տոլման

279

Այսօր 7-րդ անգամ անցկացվեց Տոլմայի համահայկական փառատոնը և այս անգամ՝ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում։ Մասնակիցները ներկայացրել էին տարբեր բաղադրատոմսերով պատրաստված տոլմաներ։
Դրանք թե՛ ավանդաբար եկած տարբերակներով էին, որոնց ի դեպ, շատ քչերն էին ծանոթ, թե՛ նոր մտահղացումների արդյունք։Ներկայացված էր մոտ 25 տաղավար։ Մրցանակներ էին նախատեսված «Տաղավարի լավագույն ձևավորում», «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և այլ անվանակարգերում։

Այս տարի նույնպես պատրաստվել էր ամենարեկար տոլման, սակայն մեկ տարբերությամբ՝ այն ոչ թե 23, այլ 60 մետր երկարությամբ էր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տաղավար էր հատկացված նաև բանակին, որը ներկայացնում էր Վարդան Նավասարդյանը՝ Իջևանի N զորամասից։ Եվ, եթե մյուս տաղավարներում տոլմաների գները տատանվում էին 100-200 դրամի սահմաններում, ապա զինվորի պատրաստած տոլման անվճար էր, ավելին, այն սպառվեց ամենաարագը։
«Ավարտել եմ Երևանի թիվ տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը։ Պատրաստել եմ Էջմիածնի տոլման»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդանը։

Փառատոնին հյուրեր կային և՛ ՀՀ տարբեր մարզերից, և՛ արտերկրից։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ