Պուտինի վերջին գրոհը. կայսրության մայրամուտն ու Հայաստանի արշալույսը

390

Շատերը, օբյեկտիվորեն կենտրոնանալով ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության վրա, չնկատեցին, որ անցած կիրակի Վլադիմիր Պուտինն, ըստ էության, տվեց իր նախագահական չորրորդ կամպանիայի ոչ պաշտոնական մեկնարկը՝ առավոտյան իր «կայսերական» ուժը ցուցադրելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ռազմածովային նավատորմի տպավորիչ զորահանդեսում, իսկ երեկոյան՝ «Вести 24»-ի եթերում բացահայտելով իր նոր քարոզարշավի գաղափարախոսությունը՝ հակաամերիկանությունը: Պուտինը գուցե այլ հաշվարկներ ուներ նախագահական նոր ժամկետի հետ կապված, սակայն նրա վերջին տարիների հիմնական ծրագրի՝ «թրամփիզմի» տապալումը նրան կանգնեցրեց արագ որոշում կայացնելու հարկադրանքի առաջ:

«Թրամփիզմի» էությունն այն էր, որ մի կողմից՝ արժեզրկվեր ամերիկյան դեմոկրատիան, մյուս կողմից՝ «գործարքային դիվանագիտության» շնորհիվ հնարավոր դարձվեր հակառուսական պատժամիջոցների չեղարկումն ու Ռուսաստանի իրավունքների ընդունումը միջազգային հարցերում: Թրամփը գուցե նման գործարքի պատրաստ էր, սակայն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող գոհացնել Պուտինի սպասելիքները՝ հատկապես Կոնգրեսի կողմից ընդունված պատժամիջոցների նոր փաթեթից հետո, երբ ԱՄՆ նախագահի գործողությունները կաշկանդվեցին օրենքի ուժով:

Առավել մանրամասն՝ http://www.1in.am/2183962.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ