Խաբեբաները նոր ճանապարհ են գտել WhatsApp-ի օգտատերերից գումար շորթելու համար

372

Խաբեբաները սկսել են  WhatsApp մեսենջերի օգտատերերին ուղարկել կեղծ հաղորդագրություններ բաժանորդագրությունը երկարացնելու պահանջով։ Այդ մասին նշվում է ESET ընկերության մամուլի հաղորդագրությունում, որը ուղարկվել է «Lenta.ru»-ին։

Չարագործները ներկայանում են մեսենջերի աշխատակից և պահանջում մուտքագրել վճարային տվյալները, հակառակ դեպքում՝ սպառնում են սահմանափակել  մուտքը WhatsApp։ Համոզելու համար նրանք օգտագործում են փորձնական օգտագործման ժամանակահատվածի  գոյության մասին կեղծ տվյալներ։

Վճարման համար օգտատերերին առաջարկվում է անցնել ֆիշինգային հղումով և մուտքագրել բանկային քարտի տվյալները կեղծ կայքում։ Դրանից հետո խաբեբաները գողանում են զոհի քարտի վրա առկա գումարը։

WhatsApp-ն իսկապես օգտագործում էր մեսենջերի օգտագործման վճարովի մոդել, բայց հրաժարվել է նրանից 2016 թվականի հունվարին։

Մարտին մասնագետները հայտնաբերել էին ևս մեկ խաբեության հնարք․ խաբեբաները WhatsApp-ի օգտատերերին ուղարկում էին  «լրտեսական» հավելվածի հղումներ, որն, իբրև թե, նախատեսված էր ընկերներին հետևելու համար, բայց իրականում  տեղափոխում էր վնասակար ծրագրերով կեղծ կայք։

Նյութի աղբյուր՝ people.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ