Վթար Մաշտոցի պողոտայում. Երեք վիրավոր

140

Օգոստոսի 8-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 81 CO 081 եւ «Mercedes E320» մակնիշի 75 PX 075 (վարորդ՝ Տ. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայից երեգ հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց:

Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ