Քաղցկեղը կարելի է բուժել ոսկու փոշու օգնությամբ. հետազոտություն

284

Բրիտանացի կենսաբանները քիմիաթերապիայի անվտանգ տեսակ են ստեղծել, որը բջիջները սպանում է միայն այն դեպքում, եթե դրանց ներսում կամ շուրջը ոսկու ատոմներ կամ նանոմասնիկներ կան:

«Մենք ոսկու նոր քիմիական հատկություններ ենք բացահայտել, որոնց մասին նախկինում չգիտեինք: Մեր փորձերը ցույց տվեցին, որ այդ մետաղը կարելի է կիրառել՝ հենց ուռուցքի ներսում անվտանգ կերպով քիմիաթերապիա «միացնելու» համար»,- ասել է Էդինբուրգի համալսարանից (Շոտլանդիա) Ասիր Ունչիտի-Բրոչետան:

Ունչիտի-Բրոչետան եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ նանոմասնիկները կարելի է օգտագործել ոչ միայն քաղցկեղային բջիջներ դեղորայք հասցնելու, այլեւ դրանց ազդեցությունն ուժեղացնելու համար: Նրանք ուսումնասիրել են նախկին փորձերի արդյունքները, որոնց շրջանակում այլ գիտնականներ հետազոտել են մարդու օրգանիզմում ոսկու եւ այլ մետաղների ատոմների հայտնվելու արդյունքում առաջացող կողմնակի էֆեկտները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ