Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան

503

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արթուրն արդեն ապաքինվում է, նա ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Նշենք, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողն է,  ունի ծեր ծնողներ։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ կոտրվել են զինծառայողի թեւի ոսկորները, նաեւ վնասվել է մեջքը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ