Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր. Աշոտ Արշակյան

315

Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը՝ չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-ասաց նա:

Արշակյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու եւ կրթությունը կազմակերպելու հետ կապված:  Նրա խոսքով, օրենքի պահանջն է՝ մինչեւ 2025թ-ը համընդհանուր ներառական կրթության կազմակերպման:

Նա նշեց, որ սեպտեմբերից Լոռու մարզում մեկնարկելու է փորձնական ծրագիր, ըստ որի՝ կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն եւ դպրոց կուղարկվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ