Disney-ին մեղադրել են բջջային հավելվածների միջոցով երեխաներին հետևելու մեջ

216

Կալիֆորնիայի բնակչուհի Ամանադա Ռիշինգը մեղադրել է Disney ընկերությանը բջջային հավելվածների միջոցով անչափահասներին հետևելու մեջ։ Նա ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ռիշինգը բռնացրել է Disney-ին համացանցում երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտման մեջ, որն ընդունվել է ԱՄՆ-ում 1998 թվականին։ Ինչպես նշվում է հայցում, ընկերությանը պատկանող ավելի քան 40 հավելվածներ անօրինական կերպով տեղեկություն են հավաքում անչափահաս օգտատերերի մասին։ Նա նշում է, որ այդ տվյալներն այնուհետև գովազդային նպատակներով վաճառվում են երրորդ անձանց։

Disney-ի ներկայացուցիչները պատասխանել են մեղադրանքին՝ հայտարարելով, որ պահպանում են ամերիկյան օրենսդրությունը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ