ՈւԵՖԱ. Մրցաշրջանի լավագույն գոլի թեկնածուները

338

https://www.youtube.com/watch?v=TFLIEVRFP6M

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2016-17 մրցաշրջանի լավագույն գոլի 7 թեկնածուներին:

Հավակնորդների թվում են՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Կազեմիրոյի ու Մարկո Ասենսիոյի, Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի, Ստամբուլի «Ֆեներբահչեի» ռմբարկու Մուսա Սոյի, «Աուստրիայի» խաղացող Կեւին Ֆրիզենբահլերի, կանանց Իտալիայի հավաքականի խաղացող Դանիելա Սաբատինոյի եւ «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Խորդի Մբուլայի գոլերը: Խորդի Մբուլան այս ամռանը տեղափոխվել է «Մոնակո»:

Լավագույն գոլը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 29-ը: Նույն օրը հայտնի կդառնա հաղթողի անունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ