Հինգ պատճառ՝ ինչու է տղամարդը դադարեցնում հարաբերությունները

747

1. Հաճախ այնպես է պատահում, որ տղամարդը վախենում է լուրջ հարաբերություններից մի պարզ պատճառով, նա արդեն ունեցել է նման ու ոչ այնքան ուրախալի փորձ։ Եվ որքան էլ դա տխուր չլինի սիրելի կնոջ համար՝ նա վախենում է կրկնել այդ փորձը։ Հնարավոր է՝ այդ խնդրի լուծման համար ընդամենը ժամանակ է պետք, որպեսզի ձեր ընտրյալը ձեզ ավելի լավ ճանաչի ու հասկանա, որ ձեր դեպքում ամեն ինչ կարող է այլ կերպ ստացվել։

2. Հնարավոր է՝ նա ձեզանից երիտասարդ է եւ իսկապես դեռ չի հասունացել լուրջ հարաբերությունների համար, վախենում է առօրեականությունից, պատասխանատվությունից, հոգսերից, որոնք անխուսափելիորեն կընկնեն նա ուսերին։ Այս իրավիճակում ընտրությունը բացառապես ձերն է։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ դուք պատրա՞ստ եք ապրել նրա հետ այդ պայմաններով ու սպասել, թե երբ է նա հասունանալու։ Բայց իմացեք, որ կարող եք իզուր վատնել ձեր ժամանակը, վստահ չլինելով, որ ապագայում ձեր ընտրյալը կգնահատի ձեր զգացմունքները:

3. Շատ տղամարդիկ վախենում են կորցնել ազատությունը, նույնիսկ եթե սիրում են։ Նրանց չգիտես ինչու թվում է, թե իրենց կյանքում կնոջ հայտնվելուց հետո իրենց ազատւթյունը ուժեղ կսահմանափակվի։ Նման դեպքում բարդ է խոսել իրավիճակի հավանական հանգուցալուծման մասին։ Կնոջ համար լավագույն ելքը, թերեւս, ազատասեր տղամարդու արժեհամակարգն ընդունելն է, նրան խոսքով ու արարքներով վստահեցնելը, որ նրա անձնական տարածքի շրջանակները ու թանկարժեք ազատությունը չեք խախտի ձեր ներկայությամբ։

4. Հաճախ տղամարդը լուրջ հարաբերություններին իրեն անպատրաստ է համարում ֆինանսական խնդիրների պատճառով։ Հիմնականում դա կարեւոր հանգամանք է նաեւ կանանց համար։ Քիչ կանայք կան, ովքեր պատրաստ են զրկանքների՝ հանուն սիրո։ Բայց եթե դուք այդպիսի կանանցից եք, կարող եք ձեր սիրելի տղամարդուն համոզել, որ երկուսով մեկ նավակ թիավարելն ավելի հեշտ է։

5. Համատեղ կյանքի վերաբերյալ տղամարդու կասկածների ամենալուրջ պատճառը կարող է լինել այն վախը, որ նա ձեզ բավականաչափ չի սիրում։ Նրա համար հաճելի է ձեզ հետ ժամանակ անցկացնել, սեքսով զբաղվել, բայցևայնպես համատեղ ապագա կառուցելուն նա պատրաստ չէ։ Ու այդ դեպքում լավագույն խորհուրդն է գտնել մի մարդու, ով կհամապատասխանի ձեր պահանջներին։ Քանի որ մեծ մասամբ հենց տղամարդկանց ու նրանց զգացմունքների ոչ հասուն լինելն է քանդում հարկադրված լուրջ հարաբերությունները։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ