ՊՆ աշխատակիցը վիճել եւ ծեծել էր ոստիկանին

482

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երեւան-Սեւան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ Տ. Ն.-ն փորձել է կանգնեցնել երթեւեկության կանոնները խախտած` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ՊՆ աշխատակից Հ. Ս.-ին, սակայն վերջինս, ներկայանալով որպես գնդապետ, փորձել է շարունակել ճանապարհը: ՃՈ տեսուչը հարկադրաբար կանգնեցրել է ավտոմեքենան եւ վարորդից պահանջել փաստաթղթերը, ինչի կապակցությամբ վերջինս սկսել է վիճաբանել տեսուչի հետ: Այդ ընթացում Հ. Ս.-ն հարվածներ է հասցրել նրան, որից հետո ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:

Առավել մանրամասն՝ https://news.am/arm/news/404398.html

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ