«Պետք է կարողանանք ապահովել նաև այլընտրանքային կրթություն»․ 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր

96

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, այսինքն՝ եթե մինչ այժմ պարտադիր էր 9-ամյա կրթությունը, ապա արդեն գալիք սեպտեմբերից աշակերտները դպրոց կհաճախեն պարտադիր մինչև 12-րդ դասարան։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, պարտադիր 12-ամյա կրթությանը կողմանակից է և շատ ճիշտ է այն գնահատում՝ նշելով, որ մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա պարտադիր պետք է կրթվի, սակայն, միևնույն ժամանակ, նա մի կարևոր նկատառում ունի. պետք է աշակերտների համար ապահովել այլընտրանքային կրթություն։

«Սա նշանակում է, որ եթե մի աշակերտ ուզում է ուսումը շարունակել ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզուներ, բժշկություն կամ այլ ուղղություններով, բայց մի ուրիշ աշակերտ էլ ուզում է, ենթադրենք, վարորդ, սանտեխնիկ, վարսահարդար, խոհարար կամ տրակտորիստ լինել, ապա պետք է կարողանանք այդպիսի աշակերտների համար այլընտրանք ապահովել, նրանց ընտրելու հնարավորություն տալ, թե որ ուղղությամբ են իրենք ուզում գնալ, իսկ դա նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատությունների բազմազանությունը պիտի ապահովվի, ինչը մենք այսօր չունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Անահիտ Բախշյանը:

Առավել մանրամասն՝ http://www.1in.am/2189764.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ