Փարիզի արվարձանում թալանել են Վրաստանի դեսպանին

194

Ֆրանսիայում գողացել են Վրաստանի դեսպան Եկա Սիրաձե-Դելոնեի պայուսակը՝ հայտնում է Parisien պարբերականը։

Ինչպես գրում է պարբերականը՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Փարիզից հյուսիս գտնվող Սեն-Դենի կոմունայում։ Երկու անհայտ անձիք սկուտերներով կանգ են առել դիվանագետի մեքենայի մոտ, կոտրել ապակին, գողացել պայուսակը, որից հետո թաքնվել դեպքի վայրից։

Գողացված պայուսակը ժամեր անց գտնվել է հարևան Պիերֆիտ-Սյուր-Սենա կոմունայում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ