Արցախում իրավիճակը վերահսկելի է. Ադրբեջանի վարքագիծն ահաբեկչություն է. Դավիթ Բաբայան

228

Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ հակառակորդի ահաբեկչական, հանցավոր գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակն անդառնալի կորուստ է ունեցել: «Մենք բոլորս ցավում ենք, որովհետև ցանկացած երիտասարդ կյանքի կորուստ անդառնալի է, հատկապես մեր ժողովրդի համար: Մենք գործ ունենք այսպիսի մի աննորմալ երկրի, հարևանի հետ»,-ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով՝ սա ոչ թե մարտի բռնկվել է կամ հարձակում, սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ