Facebook-ը Եվրոպայի 17 երկրներում առեւտրային հարթակ է թողարկել

95

Facebook-ը թողարկել է Marketplace առեւտրային հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան Եվրոպայի 17 երկրներում ապրանքներ վաճառել ու գնել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերությունը։

«Այսօր Եվրոպայի 17 երկրներում թողարկում ենք Marketplace-ը՝ մեծ թվով մարդկանց Facebook-ում ապրանքներ փնտրելու, գնելու ու վաճառելու հնարավորություն ընձեռելով»,- ասվում է Facebook-ի մամուլի հաղորդագրությունում։

Ծառայությունը թողարկվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆինլանդիայում եւ այլուր։

Marketplace ծառայությունը գործում է ինչպես Facebook-ի խմբերը՝ թույլ տալով օգտատերերին վաճառքի մասին հայտարարությունները հրապարակել իրենց «տարածքում»։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ապրանքը գնելուց առաջ ուսումնասիրել վաճառողի օգտահաշիվը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ