Պոգբա. Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները

214

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Վեստ Հեմի» (4:0) դարպասաը գրաված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար կարեւորը թիմային տիտղոսներն են:

«Հույս ունեմ, որ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել եւ այս մրցաշրջանում դարպասաձողին չեմ խփի այդքան շատ, որքան անցած մրցաշրջանում: Ես գիտեմ, որ կունենամ գոլային պահեր, բայց գլխավորը թիմային արդյունքն է: Կարեւոր չէ, թե ով շատ գոլ կխփի, կարեւոր է միայն թիմի հաղթանակը: Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո 9 անգամ հարվածել է դարպասաձողին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ