Հրաչյա Ռոստոմյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է սպորտի ոլորտում իրականացված աշխատանքների մասին

64

Հանրապետության նախագահի մոտ այսօր՝ օգոստոսի 17-ին, կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձեւերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաեւ մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի եւ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել եւ իրականացվում են եւս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ եւ բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչեւ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:

Առավել մանրամասն՝ https://news.am/arm/news/405252.html

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ