Նավթի համաշխարհային գները նվազում են

79

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,11 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 47,04 դոլարի, փոխանցում է Gazeta–ն։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 50,97 դոլարի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ