Մարսում խորհրդավոր «ջրամբար» են գտել

109

ԱՄՆ-ում Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ Մարսի մակերևույթի տակ հասարակածի մոտ սառույցի տեսքով մեծ քանակությամբ ջուր է գտնվում: Այդ եզրակացության հետազոտողները եկել են՝ երկրորդ անգամ ուսումնասիրելով Mars Odysey ուղեծրային սարքի տվյալները: Այնուամենայնիվ, այդ շրջանում, հաշվի առնելով «Կարմիր մոլորակի» կլիման, ջրի գոյությունը քիչ հավանական է: Այդ մասին հայտնում է ScienceAlert-ը:

Քանի որ Mars Odyssey-ը գտնվում է Մարսի մակերևույթից մոտ 4.000 կիլոմետր բարձրության վրա, նա չի կարող անմիջականորեն որոշել գետնի տակ ջրի քանակությունը: Այն, սակայն, գրանցում է ջրի կազմի մեջ մտնող ջրածնի հետ տիեզերական ճառագայթների բախման ժամանակ առաջացող նեյտրոնները: Դա թույլ է տվել դեռ 2002 թվականին «Կարմիր մոլորակում» սառույց հայտնաբերել, սակայն այն եղել է բևեռային շրջաններում: Համարվում էր, որ հասարակածում այն արագ կգոլորշիանար:

Նոր վիճակագրական մեթոդների օգնությամբ, որոնք թույլ են տվել վերարտադրել սարքի տվյալների հիման վրա ջրի հայտնաբերման քարտեզները, հաջողվել է պարզել, որ սառույցը գտնվում է նաև մոլորակի ավելի տաք շրջաններում: Այդ տարօրինակ արդյունքները, գիտնականների կարծիքով, կարելի է բացատրել նրանով, որ Մարսի առանցքը մի քանի միլիոն տարի առաջ թեքված է եղել այլ անկյան տակ, ինչի հետևանքով հասարակածում մեծ քանակությամբ սառույց է կուտակվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ