23-ամյա աղջիկը չի կարողանում նորմալ կյանք վարել՝ սեքսով զբաղվելու անհագուրդ ցանկության պատճառով

801

Բժիշկները 23-ամյա բրիտանուհի Ամանդա Մակլաֆլինի մոտ հազվագյուտ հիվանդություն են ախտորոշել.  «սեռական օրգանների մշտապես գրգռված վիճակ»: Աղջիկը սեքսով զբաղվելու անհագուրդ ցանկության պատճառով չի կարողանում նորմալ կյանք վարել. ավտոմեքենա քշել, շփվել ընկերների հետ կամ ճանապարհորդել, այդ պատճառով էլ օրվա մեծ մասը տանն է անցկացնում և ուժեղ դեղամիջոցներ է ընդունում:

Նա իր վիճակն այսպես է  նկարագրում. «Պատկերացրեք, որ ուր որ է՝  հեշտանք եք զգալու, բայց այն այդպես էլ չի գալիս, երբեք»: Ամանդան այսպես  իրեն զգում է արդեն 10 տարի: Այն, որ  իր հետ ինչ-որ բան է կատարվում,   Ամանդան նկատել է 13 տարեկանում: Աղջիկն այդ մասին ասել է, բայց  ոչ ոք նրան չի հավատացել:

Այժմ Ամանդա Մակլաֆլինը փեսացու ունի, նրանք շուտով պետք է ամուսնանան: Ամանդան խոստովանում է, որ երբեմն պարզապես աղաչում է փեսացուին՝ սեքսով զբաղվել իր հետ: «Հուսով եմ, որ երբ երեխաներ ունենամ, վիճակս կբարելավվի»,- ասում է նա:

Իր վիճակը  թեթևացնելու համար աղջիկը 30 դեղամիջոց է ընդունում:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ