Մահացել է Արմուշի հայրը

306

ԱՄՆ-ում մահացել է Արմուշի հայրը։ Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից։ Վերջինս հրապարակել է նրա լուսանկարը և մակագրել. «Առայժմ, հերս»։

Նշենք, որ 1 տարի առաջ Արմուշը մեկնեց ԱՄՆ, քանի որ հոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Այն ժամանակ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն ընտանիքի անդամները գիտեին, որ նրա խնդիրները լուրջ են։

Ավելի ուշ Արմուշի կինն ու երեխաները ևս տեղափոխվեցին ԱՄՆ։ Դերասանն այլևս չէր ցանկանում հեռու ապրել ծնողներից։ «Ես եկա ԱՄՆ հայրիկիս առողջական խնդիրների պատճառով և որոշեցի իր հետ անցկացնել այն ժամանակը, որ Աստված իրեն տվել է: Հայրս 1998 թվականից այստեղ է, երկար տարիներ առանձին ենք եղել: Հայաստանում աշխատանքը շատ էր, զբաղվում էի իմ սիրած գործով: Դա կարծես ծանրացած լիներ խղճիս վրա: Իրենք ինձ չեն խանգարել զբաղվել իմ աշխատանքով, սակայն եկավ մի պահ, երբ քույրս զանգեց, ասաց, չգիտեմ՝ Աստված ինչքան կյանք է տվել մեր պապային, բայց արի, իր կողքին եղիր: Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և ծնողներիս հետ անցկացնելուն»,– Tert.am Life–ին տված հարցազրույցում նշել էր դերասանը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ