Նորմալ է, որ 9 միլիոն հայերից մեկն էլ կարող է կարծել, որ մեր լեզուն աղքատ է

95

2000֊ականների սկզբին ծանոթներիցս մեկը մի բան պատմեց, ասում է 70֊80 ական թվականներին մի կարծրատիպ կար, որ Երևանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է ու վերջ, դա քննարկման ենթակա չէր։ Ասում է երբ առաջին անգամ գնացի Լենինգրադ, տեսա քաղաքի գեղեցկությունը, ճարտարապետական տեսքը, մի միտք առաջացավ, կարո՞ղ ա Լենինգրադը Երևանից սիրուն է, ու վախից արագ ինձ սաստեցի, ո՞նց կարա սիրուն լինի, երբ բոլոր հայերը միաբերան ասում են Երևանն ա, հո էդքանը իրար հետ չեն սխալվում։

Հետո արդեն սկսեցի արտասահմանյան երկրներ գործուղումներ գնալ ու աստիճանաբար հասկացա չէ էլի, հաստատ չէ, հաստատ Երևանն առաջինը չի, բայց առաջին տասնյակի մեջ է, բայց ռիսկ չէի անում բարձր արտահայտվել մեր շրջապատում։ Լավ էր սահմանը բացվեց մարդիկ սկսեցին գալ գնալ, ճիշտ է էլի չեն խոստովանում, որ Երևանն առաջինը չի, բայց գոնե չեն էլ վիճում։

Հիմա Բագրատյանի թեման է, մարդը միտք է արտահայտել, անձնական կարծիք, պրիտոմ փաստերով, ուզում եք համաձայնվեք ուզում եք ոչ, մարդը ոչ մի վատ բան չի ասել։

Դժվա՞ր է հարգել ուրիշի կարծիքը, դեմոկրատիայից եք խոսում , մարդկանց խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքից , հասկանում եք ,որ զոռբայությունը լավ բան չէ, դիկտատուրան առավել ևս, բայց ազգի մեծ մասը կարծրատիպերի տակ ընկած փոքրիկ դիկտատորներ են, իրենց տեսակետից, ձևավորված կարծրատիպերից բացի ուրիշ ոչ մի այլ տեսակետ չընդունող։

Նորմալ է, որ 9 միլիոն հայերի մեջ կարող է նաև մեկն էլ կարծել ,որ մեր լեզուն աղքատ է, ճիշտը դա է …

Հարգեք դիմացինին, դա լավ բան է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ