Գագիկ Ծառուկյանի նպատակը սպորտի ճանապարհով Հայաստանի հեղինակության բարձրացումն է

116

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեսակետը, թե օլիմպիական ոսկուց հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կթուլացնի սպորտի նկատմամբ իր նյութական (և ոչ միայն) աջակցությունը՝ ի չիք դարձավ, քանզի րոպեներ առաջ մեր ըմբշամարտի հավաքականը Հայաստան վերադարձավ աշխարհի չեմպիոնի 2 ոսկե մեդալով:

Կարող ենք հստակորեն փաստել, որ Գագիկ Ծառուկյանի նպատակը ոչ միայն օլիմպիական ոսկին էր, այլ՝ առհասարակ հայակական սպորտի շարունակական զարգացումն ու սպորտի ճանապարհով Հայաստանի հեղինակության բարձրացումը:

Նաև ուրախալի է, որ ավանդական սպորտաձևերից բացի ՀԱՕԿ նախագահը ֆինանսավորում և զարգացման հնարավորություն է ընձեռնում նոր սպորտաձևերի, օրինակ՝ բասկետբոլի համար, որտեղ ևս շոշափելի հաջողություններ ունենք:

Հայաստանի համար շատ կարևոր է , որ հայկական սպորտը գտնվում է հիմնականում սպորտասեր և հայրենասեր մարդու հովանու ներքո, ով անկախ իր քաղաքական կարգավիճակից, առկա ֆինանասատնտեսական դժվարություններից և Հայաստանի ոչ այնքան մեծ ռեսուրսներից՝ մշտապես կանգանած է հայկական սպորտի թիկունքին, իսկ արդյունքներն ակնհայտ են և գովացուցիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ