Երևանում մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա և 36-ամյա կանայք. նախնական տեղեկություններով՝ նրանք ինքնասպանության փորձ են արել

149

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ժամը 20։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, իրենց բնակարանում վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց»,- հայտնում է կայքը՝ հավելելով, որ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ