Որոշ լրատվականներ հպարտանալու փոխարեն ինքնադրսևորվում են նախանձության և «աբիժնիկության» հաշվին

281

Օրեր առաջ Փարիզում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, հայ ըմբիշներից երկուսը՝ 98կգ քշային կարգում Արթուր Ալեքսանյանն ու 80կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, հռչակվեցին աշխարհի չեմպիոն և Փարիզում հնչեց հայկական հիմն ու վեր խոյացավ հայկական եռագույնը: Աննկարագրելի հպարտությունն ու ուրախությունը պարփակել էր ամբողջ հայ ազգը, ընդհանուր թվով 8 ոսկե մեդալներից երկուսը Հայաստանում են: Ավելորդ է կրկին անգամ փաստել, որ այս ամենի մեջ իր ուրույն ներդրումն ունի նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ով անձամբ էր ժամանել օդանավակայան՝ չեմպոններին դիմավորելու և շնորհավորելու համար: Բազմաթիվ լրատվականներ էին ներկա արարողությանը, որնց նպատակը մեկը պետք է լիներ՝ մեծարել և փառաբանել մեր չեմպիոններին և այն մարդկանց, ովքեր օգնել և աջակցել են նրանց: Սակայն, որոշ լրատվականներ, մի կողմ դրած ինքնասիրությունն ու պռոֆեսիոնալիզմը, փորձում էին բացասական ինչ-որ երևույթներ հայտնաբերել, ինչը բնականաբար պատվաբեր չէ տվյալ պարագայում և ոչ մեկի համար, անգամ տհաճ է հենց ընթերցողի համար, քանզի ուրախանալու և հպարտության զգալու փոխարեն, ոմանք ինքնադրսևորվում են նախանձության և «աբիժնիկության» հաշվին:
Կայքերից մեկը, այս հաղթանակը որակել է որպես սովորական երևույթ և կարծում է, որ տարվա մեջ մի քանի անգամ նման մրցարշարերում հաղթանակներ տանելը մեծ բան չէ և պետք է համակարգ փոխվի: Համաձայնեք սա կատարյալ տկարամտության դրսևորում է, երբ լրատվական դաշտի ներկայացուցիչը չի գիտակցում ինչ է նշանակում օտար երկրում, հեղինակավոր մրցարշարի ժամանակ հնչեցնել հայկական հիմն ու ճանաչում բերել ազգին: Նման հաղթանակների արդյունքում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գիտեն Հայաստան պետության մասին, էլ չենք ասում, թե բարոյական տեսանկյունից որքան նվաստացուցիչ է թշնամի պետությունների համար Հայաստանի նման հաջողություններն ու ձեռքբերումները:
Մյուս կայքը, որն ավելի անբարո վարկանիշ ունի, փորձել է ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական «աբժնիկին» հատուկ ամբիցիաները բավարարելու համար և տեսանյութը, որտեղ Գագիկ Ծառուկյանը կանչում է Մաքսիմ Մանուկյանին, փորձել է ծառայեցնել սեփական, հիվանդագին ամբիցիաները բավարարելու համար: Կարծում ենք սա շահարկման թեմա չէ, քանի որ բազմահազար մարզաշխարհի ներկայացուցիչներին նման մանրամասն կերպով ճանաչել գործնականում անհնար է, իսկ միջադեպին լրջություն տալ, փորձել դա այլ շվաքի տակ ներկայացնել՝ շահարկելով այդ միջադեպը, դա առնվազն անբարոյական է և խոսում է լրագրողի ցածր մակարդակի և դիլետանտության մասին: Կարևորն այս պարագայում Ծառուկյանի անկեղծ և լիաթոք ուրախությունն էր, սեփական քրտանաջան և անշահախդիր աշխատանքի գերազանց գնահատականի տեսանելիությունն էր, մնացած հարցերն ու զգացողությունները դրանք երկրորդական, երրորդական են:
Ինչևէ, տվյալ լրատվականների մոտեցումը պարզ է, ոչինչ նրանց չի հետաքրքրում, նրանք կոչված են անիմաստ ինտրիգներ փնտրելու, մարդկանց «շառով տալու» համար: Հասկանալի է, որ ձեր աբիժնիկությունը թույլ չի տալիս գրել այն մասին, թե որքան մեծ է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումը սպորտի զարգացման և ձեռքբերումների մեջ, բայց մարդ եղեք և գոնե մի փորձեք վատաբանել այն լավը, որն այսօրվա Հայաստանում առանց այդ էլ քիչ է մնացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ