ԿԳ նախարարը՝ դպրոցների օպտիմալացման ու ուսուցիչների կրճատման մասին

325

Դպրոցների օպտիմալացումը, որն այս փուլում քննադատությունների առիթ է, նոր բան չէ, գարնան վերջից մեկնարկած գործողություն է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ դա օպտիմալացում չէ, միավորում է:

«Հատկապես ավագ դպրոցների դեպքում հնարավոր չէ, եթե դպրոցն ունի 60-80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառել: Եթե դպրոցների միջև տարածությունը շատ կարճ է, փորձել ենք այդ խմբավորումն անել: Եվ ավարտված է խնդիրը սրանով: Ամբողջ հանրապետությունով նայեցինք, սրանք այն դպրոցներն էին, որտեղ կրթական որակ ապահովելը շատ դժվար էր»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ընդհանուր միավորվելու է 14 դպրոց, մինչև սեպտեմբեր գործընթացը կավարտվի:

ԿԳ նախարարն անդրադաձավ նաև այս օրերին հնչող ահազանգին, որ 63 տարին լրացած մանկավարժներին ստիպում են դիմում գրել ու գնալ թոշակի:

«Օրենքը պետք է պահվի, մեր սահմանագիծը 65 տարեկանն է, եթե նման բան կլինի, թող դիմեն ինձ: Երկրորդ, ես արդեն ասել եմ՝ կփորձենք թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող ու իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ անել, հատկապես շրջաններում թափուր տեղեր շատ կան»,- ասաց նախարարը:

Մանրամասները տեսանյութում

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ